«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի` մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխությունը:
«Բոլորը ցանկանում են գնել Պոգբայի տրանսֆերը, բայց նա «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ է»,- Football Italia-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Զիդանը Ֆլորենտինո Պերեսին խնդրել էր անպայման գնել Պոգբայի իրավունքները: Նշվում է, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը դեմ չէ «Ռեալ» տեղափոխությանը:






































