Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի Եվրոպայի 2016 թվականի առաջնության խմբային փուլի Անգլիայի հավաքականի դեմ խաղից: Հանդիպումը կկայանա հունիսի 16-ին:
«Անգլիայի հավաքականի դեմ խաղը դերբիի նման կլինի: Ուելսի ընտրանին կհաղթի սկզբունքային մրցակցին: Կարծում եմ` մենք ավելի հպարտ ենք: Անպայման կցուցադրենք դա խաղի ժամանակ:
Ճնշումներ չենք զգում: Անգլիացիները կարծում են, որ կարող են հաղթել մեզ: Հուսով եմ` հակառակը կլինի»,- Goal-ը մեջբերում է Բեյլի խոսքերը:








































