Հեյդար Ալիևի դաջվածքով երգուհի Ռաքսանային դատարան են կանչել՝ վարկի չմարման պատճառով:Այս մասին հայտնում է virtualaz.org-ը:
Ինչպես հաղորդվում է, երգչուհին 73 625 դոլարի վարկ է վերցրել Dəmirbank-ից: Բանկը բողոք է հղել համապատասխան մարմիններ՝ նրա կողմից վարկի չվճարման պատճառով: Այդ բողոքն արդեն բավարարվել է Նիզամինի շրջանային դատարանի կողմից:
Սպասվում է, որ երգչուհու ունեցվածքը կարող են առգրավել:









































