Տնային կատուների տոկսոպլազմա մակաբույծը, որը հաճախ վարակում է նրանց տերերին, ղեկավարում է կենդանիների և նույնիսկ մարդու վարքը, ասված է PLoS Pathogens-ում հրապարակված հոդվածում:
«Պետք չէ շատ անհանգստանալ: Մենք այդ մակաբույծի հետ ապրում ենք արդեն երկար ժամանակ: Տոկսոպլազման չի ցանկանում սպանել մեզ և կորցնել իր «տունը»: Վարակից խուսափելու համար հարկավոր է լավ տապակել միսը և խնամքով լվանալ ձեռքերը և բանջարեղենը: Հղի կանանց իրենց հերթին պետք չէ ձեռք տալ կատվի զուգարանին և փոխել դրա պարունակությունը»,- հայտարարել է Էմմա Ուիլսոնը՝ Կալիֆոռնիայի համալսարանից:
Տոկսոպլազման (Toxoplasma gondii) ներբջջային մակաբույծ է, որը սովորաբար ապրում է տնային կատուների աղիքներում:
Պարզվել է, որ այն կարող է փոխել տիրոջ վարքը՝ ուղեղի աշխատանքում անվերադարձ փոփոխություններ առաջացնելով, որոնք մարդուն դարձնում են հակված ինքնասպանության և իռացիոնալ արարքների, ինչպես նաև առաջացնում են կատաղության չբացատրվող նոպաներ:









































