Կատալոնական «Բարսելոնա»-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտարարել է, որ իր ազգային ընտրանին չի կարող տապալել Եվրոպայի առաջնությունը:
«Վստահ եմ, որ Խորվաթիայի հավաքականը կարող է լուրջ հաջողություններ գրանցել այս մրցաշարում: Կփորձենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի երկար ճանապարհ անցնենք Ֆրանսիայում:
Մեր հավաքականի կազմում խաղում են հիանալի ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են գալիս եվրոպական բարձրակարգ ակումբներում», – ասել է Ռակիտիչը:







































