Հետազոտողների խոսքով՝ ընկճախտը կարող է դրական ազդեցություն ունենալ սիրահարների ռոմանտիկ հարաբերությունների վրա: Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Journal of Social and Personal Relationships ամսագրում:
Այսպիսի եզրակացություն գիտնականներն արել են համալիր փորձերից հետո:
Իլինոյսի համալսարանի գիտաշխատողները պնդում են, որ տղամարդկանց և կանանց ընկճախտային վիճակը նպաստում է զույգի միջև փոփըմբռնման ստեղծմանը:
Հաղորդվում է, որ նոր հետազոտություններին մասնակցել է 135 զույգ: Հարցվածները եղել են 20-83 տարեկան: Հոգեբանների խոսքով՝ բոլոր կամավորները ռոմանտիկ հարաբերություններ են ունեցել կես տարուց մինչև 46 տարի: Բժիշկները պնդում են, որ զուգընկերներից մեկը կամ երկուսը տառապել են կլինիկական ընկճախտով:
Պարզվել է՝ այս հիվանդությունը կարող է դրականորեն ազդել զույգի փոխհարաբերությունների վրա: Այդ վիճակում գտնվող մարդիկ ավելի անկեղծ և բաց են իրենց երկրորդ կեսի հետ:








































