Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Բուհերի ընդունելության քննություններն ուսումնական կեղծիքի հաստատումն են

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի մեկնաբանությամբ՝ թեստային քննությունների ժամանակ հնարավոր չէ օգտվել ծածկագրերից, դրա համար դիմորդներն առնվազն հսկայական գրադարան պիտի ունենան իրենց մոտ: Այլ հարց է, թե որքանով են բարձր թեստերի որակական հատկանիշները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Դ. Գյուրջինյանն ասաց, որ պետք է լինեն ոչ թե հեշտ կամ բարդ, այլ լուրջ հարցեր, որոնք կլինեն լուրջ մշակված, բայց ծրագրի շրջանակներում՝ այն, ինչ անցել է երեխան. «Ես կարծում եմ՝ հարցարանները և շտեմարանները թույլ չեն տալիս որակյալ թեստեր կազմել, դրանք պետք է ոչ թե վերանայել, այլ ամբողջությամբ փոխել»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի մեկնաբանությամբ՝ «քննական գործընթացը» սպառված և վնասակար ձևակերպում է. «Ե´վ 12-րդ դասարանի ավարտական, և´ բուհերի ընդունելության քննությունները ուսումնական կեղծիքի հաստատումն են: Ով ուզում է սովորել, թող ունենա ավարտական փաստաթուղթ, գնա ընդունվի ուր ուզում է և սովորի, հատկապես, որ սովորողների 90 տոկոսը վճարում է»:

Ա. Բլեյանն առաջարկում է հավասար պայմաններ ստեղծել ծառայելու ենթակա երիտասարդների համար. «Անվճար ընդունվողների 10 տոկոս կա՝ զինվորական ծառայությունից ազատված: Ես ասում եմ՝ ովքե՞ր են այդ ընդունվողները, նրանք, ովքեր ընդունվում են՝ բանակ չգնալու համար: Երբ դա կհանվի, և 12-րդ դասարանից հետո հնարավորություն կունենան բոլորը՝ և´ պաշտոնյայի, և´ բանվորի երեխան միասին գնալ ծառայության, միասնական քննությունները արդար կլինեն»:

Ինչ վերաբերում է այս տարվա միասնական քննություններին, ապա կրթահամալիրի 2012-2013 թվականների գնահատման ծառայության կենտրոնի ղեկավար Լուսինե Ալեքսանյանն ասաց, որ իրենք ամեն կերպ վերահսկել են, որ արտագրություն չլինի, և քննության կարգը պահպանված է եղել: Այս կարծիքը մեզ հետ չկիսեց ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը: Նա մեզ տեղեկացրեց, որ ծնողներն իրեն բողոքել են, թե մի շարք քննասենյակների ներսում միմյանց խանգարել են, և երեխաների բողոքը չեն լսել: Դպրոցներում տարբեր տեղեր եղել են և´ արտագրություններ, և´ ուսուցիչների կողմից հուշումներ. «Նույնիսկ լսել եմ, որ ծնողները մի քանի հոգով հավաքվել և գնել են պատասխանները, բայց թե որտեղի՞ց են գնում՝ չեմ կարող ասել»:

Նշենք, որ նախարար Արմեն Աշոտյանն այսօր հայտարարեց, որ ընդունելության նման խաղաղ քննություններ անցկացվել են մեկ էլ անցյալ տարի:

Նշենք նաև, որ առաջին փուլի արդյունքները պարզ կլինեն արդեն հուլիսի 15-ին:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում