Daily Mail-ի տեղեկությունների համաձայն` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բանակցել է «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալի հետ` քննարկելով ֆուտբոլիստի տեղափոխության հարցը:
«Կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է հզորացնել թիմի կենտրոնական կիսապաշտպանության գիծը: Նշվում է, որ մանչեսթերյան ակումբը 65 մլն ֆունտը գերազանցող գումար կվճարի Պոգբայի տրանսֆերի դիմաց:
Ֆուտբոլիստը, սակայն, ցանկանում է տեսնել, թե ինչպես կզարգանան «Ռեալ» տեղափոխության հետ կապված իրադարձությունները: Հիշեցնենք, որ «արքայական ակումբ»-ը նույնպես հետաքրքրված է տաղանդավոր կիսապաշտպանի ծառայություններով:





































