LFC Transfer Update Twitter-ի էջում, որը հայտնում է «Լիվերպուլ»-ի տրանսֆերային գործարքների մասին, հայտարարություն է հրապարակվել ակումբի և Դոնեցկի «Շախտյոր»-ի` թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ համաձայնության գալու վերաբերյալ:
Պաշտոնական տեղեկություններ այդ մասին դեռևս չեն հրապարկվել:
«Էքսկլյուզիվ. «Լիվերպուլ»-ը համաձայնության է եկել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գործարքի շուրջ, որի դիմաց 20 մլն ֆունտ կվճարի»,- նշվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով Ուկրաինայի առաջնության ռեկորդակիր է: Նա իր ակտիվում 25 գոլ է գրանցել:











































