Լոնդոնում կբացվի առաջին ռեստորանը, ուր կարելի է մերկ այցելել: The Bunyadi հաստատության սպասման ցուցակում ավելի քան 46 000 ցանկացող կա, հայտնում է The Independent-ը:
Ռեստորանը հաշվարկված է 42 հյուրի համար, որոնց կիսամերկ մատուցողներ կսպասարկեն: 5 ուտեստով ընթրիքը կարժենա մոտ 69 ֆունտ ստերլինգ (մոտ 100 դոլար): Կանոնների համաձայն՝ այցելուները պետք է իրենց հեռախոսները և այլ էլեկտրոնային սարքերը թողնեն մուտքի մոտի դարակներում, որ ոչ ոք լուսանկարներ չանի հաստատությունում: Նախատեսված են նաև առանձին գոտիներ նրանց համար, ովքեր կնախընտրեն հագուստով մնալ:
Ռեստորանը հանրության առաջ կբացվի հունիսի 11-ին 3 ամսով:


![]()









































