Ֆրանսիայում տեղի ունենալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախաշեմին Twitter-ը թողարկել է հատուկ էմոջիներ․ չեմպիոնական գավաթ և ֆուտբոլի գնդակների պատկերներ` ներկված մասնակից երկրների ազգային հավաքակաների գույներով, հայտնում է RIA Novosti-ն:
Բացի այդ, Twitter-ի օգտատերերն առաջնության ժամանակ կարող են փոխել Էյֆելյան աշտարակի գույները. ամեն երեկո եզրափակիչ սուլիչից 10 րոպե անց աշտարակը կլուսավորվի այն հավաքականի դրոշի գույներով, որն այդ խաղային օրվա ընթացքում Twitter-ում կստանա ավելի շատ աջակցություն:









































