Քիմ Քարդաշյանը հպարտանում է Սեինթ Ուեսթի` իր վեց ամսական որդու բացառիկ զգեստապահարանով: Փոքրիկի համար հագուստ կարում են աշխարհի առաջատար դիզայներները, հայտնում է rosbalt.ru-ն:
«Սեինթն արդեն այնքան հիանալի դիզայներական իրեր ունի: Դրանցից շատերը ստեղծվել են նրա հոր ազդեցությամբ: Այնպես որ, ուզում եմ ձեզ ցույց տալ դրանցից մի քանիսը: Դրանք իմ սիրելիներն են»,- գրել է Քիմը նկարների տակ:
Սեինթի վզին նույնիսկ ադամանդներով զարդարված ոսկյա շղթա կա` նրա հոր կրած շղթայի կրկնօրինակը:






































