Պրոֆեսոր-ժառանգաբան Հենրիք Փոյնարը՝ Կանադայի Մաքմաստերի համալսարանից, վստահ է, որ այնպիսի կենդանիների կլոնավորումը, ինչպիսիք են մամոնտները, 30-50 տարի հետո հնարավոր կդառնա:
«Մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում ամբողջությամբ անհետացած կենդանիների էվոլյուցիոն պատմությունը, որոնք երկրի վրա ապրել են 10 հազար տարի առաջ: Մեր գլխավոր խնդիրն է հասկանալ՝ ինչու է դա տեղի ունեցել: Եթե մեզ դա հաջողվի, մենք կկարողանանք կանխորոշել ժամանակակից մյուս կենդանիների անհետացումը: Ահա թե ինչու ենք ուզում վերականգնել այդ հսկայական կենդանու գենոմը»,- BBC-ի հետ զրույցում ասել է նա:
«Մենք արդեն մոտ ենք մամոնտի գենետիկական քարտեզի վերականգնմանը: Արդեն կարողանում ենք տարբերակել ասիական փղի ու մամոնտի քրոմոսոմները ու համեմատել դրանք»,- ասել է նա:
Փոյնարի խոսքով՝ զբաղվելով նման կարգի հետազոտությամբ՝ իրենք առնչվել են այն հարցին, թե որքանով է նպատակահարմար մամոնտին վերածնելու գաղափարը:









































