Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Թոնի Կրոսը մարզական կարիերան կարող է շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
Fichajes-ի հաղորդմամբ՝ Ժոզե Մոուրինյոն ցանկություն է հայտնել իր թիմում տեսնել Կրոսին և պատրաստ է գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Ռեալ»-ին վճարել 40 միլիոն եվրո:
Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Թոնի Կրոսը Զինեդին Զիդանի գլխավորությամբ մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:






































