Tuttosport-ի տեղեկացմամբ՝ «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Կարլոս Տևեսի՝ Թուրինի «Յուվենթուս» տեղափոխությունը կկայանա մի քանի շաբաթից:
«Ծեր Սինյորա»-ի գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան արդեն մեկնել է Անգլիա, որտեղ բանակցում է «քաղաքայիններ»-ի ղեկավարության հետ: Տրանսֆերային գարծարքի արժեքը կկազմի 15 մլն եվրո:
Ավելի վաղ «Յուվենթուս»-ը համաձայնեցրել է ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի պայմանները, ըստ որի՝ խաղացողը կստանա տարեկան 5.5 մլն եվրո աշխատավարձ:









































