Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի ֆուտբոլիստ Գրիգորի Վան դեր Վիլը կարիերան կշարունակի հռոմեական «Ռոմա»-ում:
Ֆուտբոլիստն արդեն գտնվում է Հռոմում և քննարկում է պայմանագրի մանրամասները: Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, ֆուտբոլիստի վերջնական տեղափոխության դեպքում տեղեկություններ կան, որ Հոլանդիայի հավաքականի խաղացողը տարեկան կստանա 2,5 միլիոն եվրո:
Հռոմեական ակումբը փոխարինող է փնտրում Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռուդիգերին, ով, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։






































