ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում նշեց, որ առնվազն թեթև վերաբերմունք է նման լուրջ նախագիծը քննարկման բերել ԱԺ քառօրյայի վերջում։
«Երեկ չէ առաջին օրն ենք ստացել այս փաստաթուղթը։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում դրան, բայց խնդիրն այն է, որ ոչ թե մենք չենք կարդացել, այլ որևէ տնտեսագետ, փորձագետ չի կարդացել այն։ Մեր մասնագետին մեկ անգամ են հրավիրել, ոչ մի քննարկում չի եղել։ Մեր խմբակցությունը ֆիզիկապես հնարավորություն չունի մասնակցել այս քննարկմանը։ Եթե սա լիներ գեղարվեստական գիրք, մի քանի օրում կկարդայիր՝ կոնյակով, սուրճով, բայց նման լուրջ փաստաթուղթը անհնար է, մանավանդ որ՝ կոնյակ ու սուրճ էլ չեք տալիս»։
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ինչի 4+4+4-ին տալի՞ս էին,–ապա շարունակեց։- Շատ լուրջ հարց եք բարձրացնում։ Քարտուղարությունից ինձ տեղեկացրին, որ ապրիլի 16-18-ը ԱԺ-ում եղել է նախագիծը, բայց մենք դեռ ժամանակ ունենք այս փաստաթուղթը քննարկելու։ Արտահերթ նիստի ժամանակ էլ ենք սա քննարկելու, որ մինչև սեպտեմբեր ուսումնասիրենք»։
Մանրամասները՝ տեսանյութում:









































