Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է իր գլխավորած թիմում տեսնել «Սելտա»-ի հարձակվող Նոլիտոյին։ Այս մասին տեղեկացնում է AS-ը։
Արգենտինացի մասնագետը թիմի ղեկավարության հետ արդեն իսկ քննարկել է հնարավոր տրանսֆերը։ Նոլիտոն համապատասխանում է նրա բոլոր պահանջներին։
Իսպանիայի հավաքականի հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում է նաև Իսպանիայի գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնա»-ն, որը, սակայն, պատրաստ է վճարել Նոլիտոյի հրաժարագինը (18 մլն եվրո)։






































