Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը խորհրդարանի այսօրվա նիստը բացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին կոշտ արտահայտություններով:
«Դժբախտաբար, թուրք բարձրաստիճան քաղաքական գործիչներն արել են մասնակիորեն ատելությունից արված սպառնալիքներ: Ես անհնար էի համարում այն, որ 21-րդ դարում ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահը գերմանական Բունդեսթագի ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորների հասցեին իր քննադատությունը կապում է նրանց թուրքական արմատների վրա՝ կասկածելով, նրանց արյունը որակելով «արատավոր»»:
Լամբերտի այս խոսքերը ողջույններով է ընդունվել դահլիճի կողմից, որտեղ ներկա է եղել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Լամբերտը հավելել է. «Գերմանացի պատգամավորները պատրաստ են բանավեճի մեջ մտնել ու քննադատության ենթարկվել, սակայն յուրաքանչյուր ոք, ով կփորձի սպառնալիքների օգնությամբ ճնշում գործադրել առանձին պատգամավորների վրա, պետք է իմանա, որ հարձակվում է ողջ խորհրդարանի վրա:
Բունդեսթագը համապատասխան կերպ կարձագանքի դրան՝ օրենքի սահմաններում գործիքների օգնությամբ»:











































