Խաղաղությունը փխրուն է և խաբուսիկ, բայց ավելի մտահոգողը, Վահան Բադասյանի խոսքով, ներքին տականքն է, որն օր ու արև չի տալիս ո՛չ գյուղացուն, ո՛չ զինվորին, և ընտրությունից ընտրություն, վերարտադրման նպատակով, նորից հարթակ են դուրս գալիս կեղծ փրկիչները, ներկա ու նախկին նախագահները, նախարարները:
Սամվել Բաբայանի վերադարձի մասին արձագանքեց, թե՝ բարով է եկել, թող հին ու նոր բոլոր պաշտոնյաները վերադառնան Արցախ, իրենց իսկ ստեղծած պայմաններով, որպես հասարակ քաղաքացիներ, փորձեն ապրել. «Թե չէ՝ ստացվում է այնպես, որ ինչ-որ ժամանակահատված ղեկավարում են ու գնում այլ տեղ ապրելու: Թող իրենց երեխաները ևս գան՝ իրենց հայրերի ստեղծած բարքերով ապրելու»:
Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծն էլ, ըստ Բադասյանի, այդ բարքերի հետևանքն է: Վահան Բադասյանին առաջարկեցի նաև անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին:







































