Եգիպտական դատարանը կիրակի օրը վճիռ է կայացրել, համաձայն որի՝ «Մուսուլման եղբայրները» մեղավոր են ճանաչել նախագահ Մուրսիին բանտից ազատ արձակելու մեջ: Այդ շարժման անդամները ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահի» ներկայացուցիչների հետ համատեղ 2011թ.-ի հունվարին հարձակվել են Վադի Ալ-Նատրուն բանտի վրա և ազատ են արձակել գործող նախագահ Մուհամմեդ Մուրսիին:
Անձամբ Մուրսին հայտարարել է, որ իրեն բանտից ազատ են արձակել տեղի բնակիչները՝ հաղորդում է Associated Press-ը:
Հիշեցնենք, որ 2011թ.-ի հունվարի 30-ին Վադի Ալ-Նատրուն բանտի վրա հարձակման հետևանքով «Մուսուլման եղբայրներ» խմբավորման 34 անդամներ փախուստ էին գործել բանտից, այդ թվում նաև ներկայիս նախագահ Մուրսին:









































