Football Italia-ի տեղեկությունների համաձայն` «Յուվենտուս»-ն ու «Ռոմա»-ն համաձայնության են հասել հռոմեական ակումբի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տրանսֆերի հարցում:
Նշվում է, որ թուրինյան ակումբն ակտիվացրել է ֆուտբոլիստի պայմանագրի հրաժարագնի կետը, որի համաձայն 38 մլն եվրո կվճարի նրա տրանսֆերի դիմաց: Պյանիչը «Յուվենտուս»-ի հետ 5-ամյա պայմանագիր կստորագրի:
Նախորդ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը 42 հանդիպում է անցկացրել «Ռոմա»-ի կազմում` դառնալով 12 գոլի և գոլային 13 փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Պյանիչի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնա»-ն, «Չելսի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:










































