Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում: Cadena Ser-ի փոխանցմամբ` «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տեղափոխության ձախողման դեպքում ակումբը ողջ ուշադրությունը կենտրոնացնելու է Ագուերոյի տրանսֆերի ձեռքբերման վրա:
Պարբերականի փոխանցմամբ` «Արքայական ակումբ»-ի ներկայացուցիչների` «Սիթի»-ի գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոյի հետ վարած բանակցությունների առաջին փուլն ավարտվել է ապարդյուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտարարել էր, որ թիմի նախագահ Դենիել Լևին իրեն խոստացել է չվաճառել Բեյլի տրանսֆերը:









































