Հնդկաստանի հյուսիսային շրջաններում, որոնք տուժել են ջրհեղեղից, վերսկսվել են փրկարարական աշխատանքները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ դրանք սիպված դադարեցվել են՝ վատ եղանակային պայմանների պատճառով: Տասնյակ հազարավոր մարդիկ մեկուսացված են մնում արտաքին աշխարհից:
Ըստ Հնդկաստանի իշխանությունների տվյալների՝ Ութարքհանդ նահանգում զոհվածների թիվը կարող է հասնել հազարի: Ցայժմ հայտնի է միայն մահվան 600 դեպքի մասին:










































