ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Ջորջթաունի համալսարանում, խոստացել է ներկայացնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի իր ծրագիրը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ Օբաման մի քանի անգամ հայտարարել էր կլիմայի փոփոխության դեմ պայքարելի միջոցներ ձեռնարկելու մասին, սակայն Կոնգրեսն այս առումով չի աջակցել նախագահին:
Հավանական է՝ ծրագիրը կներառի քարածխի էլեկտրակայանների համար ավելի խիստ օրենքներ, ինչպես նաև կընդլայնվի քամու և այլ էներգիայի աղբյուրների օգտագործման հնարավորությունը:









































