«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն, ով համաձայնության է հասել կատալոնական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում, հայտարարել է, որ պատրաստվում է հնարավորինս երկար մնալ Կատալոնիայում:
«Ցանկանում եմ հնարավորինս երկար մնալ «Բարսելոնա»-ում: Կլքեմ «Բարսա»-ն միայն այն ժամանակ, երբ զգամ, որ այլևս օգտակար չեմ ակումբին:
Այժմ ինձ հպարտ և երջանիկ ֆուտբոլիստ եմ համարում:», – ասել է կատալոնացին:
Հավելենք, որ Սերխիո Բուսկետսը հանդիսանում է «Բարսելոնա»-ի մարզադպրոցի սան և իր ողջ մարզական կարիերան անցկացրել է կատալոնական ակումբի կազմում:






































