Բրիտանական The Independent պարբերականի փոխանցմամբ` Նյու Յորքի իշխանությունները 33-րդ փողոցը ժամանակավորապես վերանվանել են վերջերս մահացած հայտնի բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի պատվին:
Այդ փողոցը գտնվում է Նյու Յորքի Մանհեթեն շրջանում` «Մեդիսոն Սքուեր Գարդեն» մարզապալատին մոտ, որտեղ Ալին անցկացրել է ութ մենամարտ: Պարբերականում չի նշում, թե որքան ժամանակով է փողոցը վերանվանվել:
«Իր ողջ կյանքի ընթացքում նա կրկին և կրկին պաշտպանել է մեծագույնի տիտղոսը, և այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այդ մարդուն հենց մեր քաղաքի սրտում»,- փողոցի վերանվանման առթիվ ուղերձում գրել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազոն:
Մոհամեդ Ալին 75 տարեկան հասակում մահացել է հունիսի 3-ին սեպտիկ շոկից:

![]()










































