Տեսական և կիրառական քիմիայի միջազգային կոմիտեն (IUPAC) երաշխավորել է Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակի նոր՝ 118-րդ տարրը անվանելու «Հովհաննեսոն»՝ ի պատիվ պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի, որը զգալի երախտիք ունի քիմիական նոր տարրերի ուսումնասիրության գործում, տեղեկացնում է tvrain.ru-ն՝ հղում կատարելով Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի մամուլի ծանուցմանը:
115-րդ տարրը կկոչվի «Մոսկովիում»՝ ի պատիվ Մոսկվայի շրջանի: 113-րդ տարրը առաջարկել են կոչել «Նիհոնիում»՝ ի պատիվ Ճապոնիա անվան ճապոներեն հնչող տարբերակներից մեկի:









































