Իտալական «Նապոլի»-ն կարող է զրկվել թիմի հարձակման առաջատար Գոնսալո Իգուանի ծառայություններից: Արգենտինացի հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ը:
Ֆրանսիայի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնը Զլատան Իբրահիմովիչին փոխարինող է փնտրում: Գոնսալո Իգուաինի համար ֆրանսիացիները պատրաստ են վճարել 60 միլիոն եվրո: Այդ մասին հաղորդում է «Le Parisien»-ը:
Իտալիայի Ա Սերիայի 2015/16թթ մրցաշրջանում Իգուաինը ճանաչվել է լավագույն ռմբարկու՝ դառնալով 36 գոլի հեղինակ:







































