Բրազիլական Բելու-Օրիզոնտ քաղաքի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ընդդեմ ակցիայի մասնակիցների, ովքեր շաբաթ երեկոյան փորձել են մտնել այն մարզադաշտ, որտեղ ընթացել է Համադաշնության գավաթի ֆուտբոլային հանդիպումը:
Բախումների հետևանքով կան վիրավորներ ինչպես ցուցարարների, այնպես էլ ոստիկանների շրջանում:
Բելու-Օրիզոնտի փողոցներ դուրս եկած ցուցարարների թիվը հասել է 100 000-ի, հաղորդում է Reuters-ը:
Արդեն երկրորդ շաբաթն է՝ Բրազիլիայում շարունակվում են բողոքի ակցիաները՝ չնայած, որ խոշորագույն քաղաքների քաղաքապետարանները չեղյալ են հայտարարել երթուղայինների սակագնի բարձրացման որոշումը: Հենց այդ որոշումն էր առիթ հանդիսացել ցույցերի սկսվելու համար: Ազգային հեռուստատեսությամբ նախագահ Դիլմա Ռուսեֆի ելույթը նույնպես չի հանդարտեցրել ցուցարարներին:







































