Բաղդադում ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, ավելի քան 20-ը վիրավոր են:
Մահապարտը մայրաքաղաքի արևելքում՝ շիաների մզկիթում պայթեցրել է իր մարմնին ամրացված պայթուցիկը: Շատ տուժածներ ծանր վիճակում են գտնվում, այդ պատճառով չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: Ավելի վաղ, պայթյունների հետևանքով Իրաքում զոհվել էր ավելի քան 10 մարդ՝ հաղորդում է Itar-Tass-ը:









































