Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը դրական է արձագանքում էրոտիկայի տարրեր պարունակող անկեղծ լուսանկարներում հանդես գալու առաջարկին: Դա վերջերս պարզել են բրիտանացի հոգեբանները, ովքեր հարցում են կատարել 18-50 տարեկան կանանց շրջանում: Այն հարցին, թե իրենց դո՞ւր եկավ նկարահանումը և նորից կփորձեի՞ն, 70 %-ը դրական պատասխան է տվել: Եվս 25 %-ն ընդունել է, որ երբեք չի նկարահանվել, բայց պատրաստ է դա անել, եթե լուսանկարները բարոյական լինեն և պոռնոգրաֆիայի տարրեր չպարունակեն:
Դրա հետ մեկտեղ հարցվածների միայն 5 %-ն է բացասական պատասխանել: Ինչպես պարզել են հոգեբանները, դեպքերի մեծամասնությունում, երբ կանայք ընդունում են նման առաջարկները, իսկ հետո այդ լուսանկարները դնում են սոցիալական ցանցերում, դրանով ձգտում են շրջապատին դուր գալ։









































