The Scene-ի փոխանցմամբ՝ «Գահերի խաղի» աստղ Քիթ Հարինգթոնը, սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը, «Վրիժառուներ»-ից Ամերիկայի կապիտան Քրիս Էվանսը ու հանրահայտ այլ անձինք կատարել են երգիչ Փրինսի հիթերը՝ նրա ծննդյան օրվա առթիվ:
Փրինսը հունիսի 7-ին կդառնար 58 տարեկան: Փրինսի սիրելի երգերը հանդիսականին ներկայացրել են նաև դերասաններ Իտան Հոուքը, Ջուլյա Լուիս-Դրեյֆուսը, Ռամի Մալեկը, Էլ Ֆաննինգը, Չիվետել Էջիոֆորը:
Ակցիայի մասնակիցները երգել կամ տողեր են կարդացել Փրինսի հիթերից: Օրինակ՝ Էվանսը երգել է Diamonds and Pearls երգը, իսկ Ֆանինգը՝ Kiss-ը:
Փրինսը մահացել է 2016 թվականի ապրիլի 21-ին:











































