Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին Կոնֆեդերացիաների գավաթի 2013 թվականի խաղարկության շրջանակներում Բրազիլայի դեմ կայանալիք հանդիպումից առաջ համեմատել է Բալոտելիին և Նեյմարին:
«Մեծ տարբերություն չեմ տեսնում Նեյմարի և Մարիոյի միջև, հետաքրքիր կլինի հետևել նրանց խաղին: Քանի որ խաղադաշտում միայն լավ ֆուտբոլիստներ կլինեն, չի կարելի որևէ մեկի նկատմամբ անհատական հսկողություն սահմանել:
Մենք պետք է տիրենք նախաձեռնությանը և ներկայացում պարգևենք երկրպագուներին»,- մասնագետին մեջբերում է Fotball Italia-ն:









































