BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի կենտրոնում գտնվող ավտոբուսի կանգառում իրականացված պայթյունի հետևում կանգնած է «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK):
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ահաբեկիչների դեմ կպայքարի մինչև հաղթական ավարտ: Էրդողանի խոսքերով` խոշոր քաղաքներում հարձակումներ իրականացնելը PKK-ի անդաների «սովորական մարտավարությունն» է:
Ստամբուլի այսօրվա ահաբեկչության հետևանքով զոհվել է 11 և վիրավորվել է 36 մարդ:












































