Տարիքի հետ մեկտեղ ատամների վիճակը վատանում է, և մարդը զրկվում է դրանցից մի քանիսից: Գիտնականների կարծիքով` բացառված չէ, որ ընկած ատամները և հիշողությունը կարող են փոխկապակցված լինել, հաղորդում է The Daily Mail-ը:
Իմպուլսները, որոնք առաջանում են այն ժամանակ, երբ մարդ ծամում է սնունդը, հասնում են ուղեղի այն հատված, որը պատասխանատու է հիշողության համար: Ինչքան քիչ ատամ, այնքան քիչ իմպուլսներ: Այնուհետև ակտիվ ծամելու ժամանակ արյունը սկսում է ակտիվորեն հոսել դեպի գլխուղեղ, ինչը դրական ազդեցություն է ունենում դրա աշխատանքի վրա: Բացի այդ, ատամների ոչ բավարար քանակությունը մարդկանց ստիպում է հրաժարվել որոշ մթերքներից, որոնք կարևոր տարրեր են պարունակում ուղեղի համար:
Այսպիսով, ատամների քանակով է պայմանավորված դրվագային հիշողության (անցյալում տեղի ունեցած իրադարձությունների) և իմաստաբանական հիշողության (փաստացի տեղեկատվություն) որակը:










































