Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին ներողություն է խնդրել «Սկուադրա աձուրա»-ի հարձակվող Մարիո Բալոտելիից`վերջինիս մաշի գույնի հետ կապված կատակի հետ:
Պատասխանելով հարցին, թե արդյոք մարզիչը չի՞ արգելել հավաքականի խաղացողներին Բրազիլիայում տիրող անկարգությունների պատճառով դուրս գալ հյուրանոցից, Պրանդելին պատասխանել էր, որ Բալոտելին կարող է դա անել, քանի որ իտալացիների միակ խաղացողն է, ով մաշկի գույնով տարբերվում է մյուսներից:
«Զղջում եմ, որ նման բան եմ ասել: Դա, իհարկե, կատակ էր»,- հայտարարել է մասնագետը:









































