Sunday, 05 07 2026
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Մինչև ծեծը Հայկ Խանումյանը զգուշացվել է, որ կարող է զրկվել անձեռնմխելիությունից. ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ

 

ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայրենիք» կուսակցության պատգամավոր Արթուր Թովմասյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, որպես վկա, ոչ միայն պատմեց մանրամասներ դեպքից, այլ նաև նշեց, որ նախքան ծեծի միջադեպը ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ԱԺ պատգամավորները խորհրդարան են հրավիրել՝ զրույցի, որից հետո ինքը Հայկ  Խանումյանին հրավիրել է դուրս՝ մասնավոր զրույցի, որի ժամանակ էլ տեղի է ունեցել միջադեպը:

«Երեկ ժամը 10-ին ԱԺ նախագահի մոտ և՛ խմբակցությունների ղեկավարները, և՛ մշտական հանձնաժողովների նախագահները զրուցել ենք Հայկ Խանումյանի հետ: Բոլորի ասածը եթե մեկ նախադասությամբ ընդհանրացենք՝ Խանումյանին խորհուրդ ենք տվել գործել իրավական դաշտում, օրենքի տառին համապատասխան: Այն, որ չարտոնված միտինգ է արել, դա փաստ է, պետք է դիմեր քաղաքապետին, դա չէր արել: Խորհուրդ տվեցինք, որ եթե երկրի անվտանգությանը կպնի, շատ հնարավոր է, որ իրավապահ մարմինները մտնեն խորհրդարան, կոնկրետ իմ կողմից, նրա անձեռնմխելիությունը վերցնելու: Զրույցը նորմալ էր, մենք մեր խորհուրդները տվեցինք:

Որ վերջացավ, ես Խանումյանին ասացի՝ դրսում զրուցենք՝ մի թեմայի շուրջ, զրուցելու ժամանակ 3 հոգի մոտեցան մեզ և անմիջապես հարվածեցին Հայկ Խանումյանին, Խանումյանն ընկավ, ես ասացի՝ տղեք, էս երկիրը չեք կառուցում: Ես ուզում էի խանգարել նրանց ծեծը շարունակել, չթողնել մեքենան նստել, բայց ոչ մեկը չմոտեցավ ինձ օգնելու, լրագրողներից մեկը նկարում էր, փոխանակ գար օգներ: Ահագին մարդիկ կային, ինձ թվում է, որ մոտենային, Խանումյանին մեքենայի մեջ չէին մտցնի և վիճակը համեմատաբար ավելի լավ կլիներ:

Արթուր Թովմասյանի խոսքով՝ սպիտակ մեքենայով են եղել հարձակում գործողները, որոնց ինքը չի ճանաչել, նաև նշեց, որ նրանք զինվորական համազգեստով են եղել:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում