Ֆրանսիայում կայանալիք Եվրո-2016-ի անվտանգությունը ապահովելու է 90 հազար մարդ:
«Այս ծանր պատասխանատվության համար պետք էին լրացուցիչ միջոցներ:
Մենք այդ միջոցները ստացանք կառավարությունից»,- Ֆրանսիայի ոստիկանապետ Միշել Կադոյի խոսքն է մեջբերում Deutsche Welle-ն:
Եվրո-2016 -ի առաջնությանը մեկնելու են մոտ 1.5 միլիոն ֆուտբոլասերներ, ովքեր դիտելու են 51 հանդիպում:







































