«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ցանկանում է իր թիմում տեսնել Ռոբերտ Լևանդովսկիին:
Հիշեցնենք` մասնագետը ցանկանում էր, որ «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն «Յունայթեդ» վերադռա: Սակայն բանակցությունները ձախողվեցին, իսկ պորտուգալացին որոշեց շարունակել կարիերան «արքայական ակումբ»-ում:
Եթե Քրիշտիանուն այդպես էլ չլքի Իսպանիան, «կարմիր սատանաներ»-ի ղեկավարները պաշտոնապես կդիմեն «Բորուսիա»-ին` լեհ ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման խնդրանքով:
Լևանդովսկիի ծառայություններով են հետաքրքրված նաև «Մանչեսթեր Սիթի»-ն, «Չելսի»-ն և«Բավարիա»-ն:





































