The Sun-ի փոխանցմամբ՝ բրիտանացի զբոսաշրջիկ Գևին Քոքսը հայտարարել է, որ վնասվածք է ստացել և ուղեղն է վնասել ամերիկացի աճպարար Դևիդ Կոպերֆիլդի հնարքի ժամանակ:
2013 թվականին բրիտանացին իր ծննդյան տարեդարձը նշել է Լաս Վեգասում և հայտնվել է այն 13 անձանց թվում, որոնց ընտրել են Կոպերֆիլդի կողմից հնարք անելու համար, որի ժամանակ մարդիկ բեմի վրա կախված վանդակից հայտվում են դահլիճում:
Երբ կամավորներին վանդակից դուրս են բերել գաղտնի ելքով, տղամարդը սայթաքել և ընկել է: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են նախ՝ ուսահոդի, ապա նաև՝ գլխուղեղի վնասվածք:
Դատական հայցում տղամարդը պնդել է, որ աճպարարը չի կարողացել ապահովել հնարքի մասնակիցների անվտանգությունը: Քոքսն ընդգծել է, որ վնասվածքից հետո կորցրել է առողջությունն ու բիզնեսը:
Մինչ այդ նա լոնդոնյան Buck ակումբում աշխատել է որպես շեֆ-խոհարար և ուտեստներ է պատրաստել թագուհի Եղիսաբեթի, Մարգարետ Թետչերի և դերասան Քրիստոֆեր Լիի համար: Կոպերֆիլդն ու նրա թիմը հերքում են մեղադրանքները՝ վստահեցնելով, որ տղամարդու մոտ վնասվածքն ու առողջական խնդիրներն ավելի վաղ պատմություն ունեն:









































