Wednesday, 17 06 2026
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հայտարարագրային փաստաթուղթ է. ազատամարտիկներ

Կամավորական ազատամարտիկների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Հայրենիքի պաշտպանությանը կամավոր հիմունքներով մասնակցած մարդիկ և նրանց ընտանիքների անդամները բարոյական, իրավական, սոցիալական և նյութական առումներով համարժեք վիճակում չեն: Ավելին՝ նրանք հաճախ անտեսված և մոռացված են, ապրում են ծանր սոցիալական ու նյութական պայմաններում:

Իրենց նախաձեռնությամբ կամավոր կերպով հանուն ազգային ու մարդկային արժանապատվության ոչինչ չխնայած հայրենակիցների նկատմամբ այդպիսի վերաբերմունքը ոչ միայն անբարոյականություն է, այլև հղի է ազգային անվտանգության ապահովման համար առաջնային նշանակություն ունեցող բարոյահոգեբանական գործոնի զրոյացման վտանգով: Դժվար չէ հասկանալ, թե Հայաստանի նման քիչ նյութական ռեսուրսներ ունեցող երկրի համար մեր տարածաշրջանի պայմաններում ինչպիսի աղետալի հետևանքների կարող է հանգեցնել այդ գործոնի կորուստը:

Այս իրավիճակի հաղթահարման առաջին քայլը պետք է լիներ կամավորական ազատամարտիկների կարգավիճակի մասին օրենքի ընդունումը, որի շնորհիվ հնարավոր կլիներ ձևավորել առաջացած պրոբլեմների լուծման իրավական հիմքերը:

Ի պատասխան նման օրենք ընդունելու վերաբերյալ ազատամարտիկների պահանջին, ՀՀ Ազգային ժողովը հապճեպ կարգով օրակարգ մտցրեց և 20 օրվա ընթացքում առանց լուրջ քննարկումների ու հանրային լսումների 2013 թ. հունիսի 19-ին ընդունեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, որը վերը նշված բարոյական, իրավական, սոցիալական և նյութական առումներով որևէ նոր բան չի պարունակում:

Ավելին՝ այս օրենքով նրանց իրավունքները սահմանափակվում և ոտնահարվում են, քանի որ նրանք պարտավորեցվում են սահմանափակ ժամկետում ձեռք բերել և ներկայացնել իրենց կամավորական լինելն ապացուցող փաստաթղթեր, հակառակ պարագայում չեն ստանա այդ կարգավիճակը: Մինչդեռ այս պարտականությունը պետք է դրվեր պետության, այլ ոչ պատերազմում իրենց առողջությունը կորցրած, մեծավ մասամբ հաշմանդամ դարձած և/կամ արդեն տարիքն առած ազատամարտիկների վրա: Օրենքին կողմ քվեարկած պատգամավորներն այնքան են շտապել, որ անգամ անտեսել են զոհված կամ մինչև դիտարկվող օրենքով սահմանված ժամկետը մահացած ազատամարտիկներին: Նրանց, ինչպես նաև օրինագծի նկատմամբ առարկություն չներկայացրած ՀՀ կառավարության մտքով անգամ չի անցել, թե ինչպես կարող են զոհված կամ մահացած ազատամարտիկները ձեռք բերել և օրենքով նախատեսված միջգերատեսչական հանձնաժողովին դիմումով ներկայացնել իրենց վերաբերյալ փաստաթղթեր:

«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հայտարարագրային փաստաթուղթ է, այն ոչ մի շոշափելի իրավական հարաբերություն չի նախատեսում ու չի կարգավորում: Այդ օրենքով կամավորական ազատամարտիկները բարոյական գնահատանքի, սոցիալական կարգավիճակի ու նյութական ապահովության առումներով իրավականորեն չեն զատվում ու չեն զանազանվում մարտական գործողությունների մյուս մասնակիցներից: Եղածի համեմատությամբ միակ տարբերությունն այն է, որ Հայրենիքի պաշտպանությանը կամավորական հիմունքներով մասնակցած անձանց այդ օրենքն այսուհետև անվանում է «երկրապահ կամավորական» և որպես ենթակատեգորիա նրանց ձևականորեն առանձնացնում է գործող օրենսդրությամբ սահմաված «մարտական գործողությունների մասնակից» կատեգորիայի շրջանակում՝ չսահմանելով որևէ առանձնահատկություն:

Ի դեպ, մարտական գործողությունների մասնակիցները գործող օրենսդրությամբ համարվում են զինծառայողներին հավասարեցված անձինք, որոնց շարքին են դասվում նաև քրեակատարողական ծառայողները, հարկադիր կատարողները, պաշտպանության, քրեակատարողական ծառայության և ոստիկանության համակարգերի քաղաքացիական հատուկ ծառայողները: Կամավորականների և մարտական գործողությունների մյուս մասնակիցների նկատմամբ նման մնացորդային ու համահարթեցնող մոտեցումը պետության անվտանգության և մեր ազգային ու մարդկային արժանապատվության հանդեպ պետական կառավարման համակարգի պաշտոնական վերաբերմունքի հերթական ապացույցն է:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ազատամարտիկները և նրանց օրինական ու բարոյական պահանջներն առնվազն անտեսվում են, դրանց նկատմամբ պետական կառավարման համակարգը որդեգրում է իմիտացիոն և մարդու արժանապատվությունը վիրավորող վերաբերմունք, ինչպես նաև նկատի ունենալով «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման և ընդունման ընթացքում ակնհայտորեն դրսևորված շահերի առկայության և պետական կառավարման համակարգի շահերի հետ դրանց փոխկապվածության հանգամանքները, հիմնավոր կասկածներ են առաջանում, որ այս օրենքի ընդունմամբ օրենսդրական ճանապարհ է բացվում բոլոր կամավորական ազատամարտիկներին նույնանուն կազմակերպության տանիքի տակ հավաքելու և նրանց կառավարելի դարձնելու համար:

Վերը նշվածի հաշվառմամբ, ինչպես նաև նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն՝ «Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը: Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է», ՀՀ Նախագահից պահանջում ենք.

1.Կատարել ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ սահմանված ՀՀ Նախագահի պարտականությունը և չստորագրելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թ. հունիսի 19-ին ընդունված «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը՝ այն վերը նշված առարկություններով ու դրանցից բխող առաջարկություններով վերադարձնել ՀՀ Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում:

2. Օրենքի նկատմամբ առարկությունների և առաջարկություների շարքում կարևորել.

2.1 կամավորական ազատամարտիկներին որպես մարտական գործողությունների մյուս մասնակիցներից և, առավել ևս` զինծառայողներին հավասարեցված մյուս անձանցից, տարբերվող ու բարոյական, իրավական, սոցիալական և նյութական առումներով հատուկ կարգավիճակ ունեցող անձանց կատեգորիա սահմանելու անհրաժեշտությունը,

2.2 կամավորական ազատամարտիկների կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ հիմքերի ստեղծման պարտավորության բեռը պետության վրա դնելու հանգամանքը,

2.3 օրենքի անվանման վերանայումը կամ դրանում այնպիսի նորմերի սահմանումը, որոնք կբացառեն հետագայում կամավորական ազատամարտիկների նույնացումը որևէ կազմակերպության հետ և/կամ կախյալությունը դրանից:

Մեր պահանջներն անտեսելու և/կամ դրանց նկատմամբ մինչ օրս դրսևորված իմիտացիոն վերաբերմունքի պարագայում մենք բոլոր հիմքերն ունենալու ենք ՀՀ պետական կառավարման ամբողջ համակարգը որպես ապազգային ու հակամարդկային որակելու և հանուն ազգային ու մարդկային իրավունքների ծավալված մեր պայքարը համապատասխան ուղղությամբ տանելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում