«Չելսի»-ի և Բրազիլիայի հավաքականի 26-ամյա պաշտպան Դավիդ Լուիսը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Լոնդոնյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ չի տեսնում նրան թիմի հիմնական կազմում:
Բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնա»-ն և ՊՍԺ-ն: Լուիսի տրանսֆերի արժեքը 30 մլն եվրո է կազմում: Անգլիայի առաջնության 2012/13 թվականների մրցաշրջանում Դավիդ Լուիսը 30 հանդիպում է անցկացրել, 2 գոլ խփել և արդյունավետ 2 փոխանցում կատարել:






































