Հունիսի 22-ին 2 գողեր զինված հարձակում են գործել Ժնևի բանտի վրա, հաղորդում է Agence France-Presse-ը:
Սև հագած դիմակավոր ավազակներն աշխատանքային օրվա թեժ պահին ներխուժել են Մոնֆլերի բանտ, վերցրել այնտեղ պահվող բոլոր փողերն ու թաքնվել:
Շվեյցարական ոստիկանության տվյալներով՝ նրանք մոտոցիկլետով հեռացել են հարևան Ֆրանսիա:
Ֆրանսիացի ոստիկաններն անհապաղ հետապնդում են կազմակերպել, սակայն հանցագործները ժամանակին հասցրել են թաքնվել: Նրանց որոնողական աշխատանքները շարունակվում են:
Չի հաղորդվում, թե որքան գումար են հափշտակել հանցագործները:
Հարձակման հետևանքով բանտում ոչ ոք չի տուժել, սակայն ուղղիչ հաստատության աշխատակիցները մինչ այժմ «շոկի մեջ են», նշում է AFP-ն:











































