Saturday, 20 06 2026
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում

Որտե՞ղ է պետականության վտանգի արմատը

«Որևէ քաղաքական ենթատեքստ չկա: Քանի ընդդիմադիր ունենք, որոնք ոչ պակաս քննադատություն են իրականացնում, բայց անձնապես երբևիցե որևէ մեկին չեն վիրավորում: Սա Ղարաբաղն է, պատերազմով անցած ժողովուրդ ենք, չի կարելի, որ մեկը շահարկի, թե ընդդիմադիր է, չնայած այդ ընդդիմադիր: վերապահումով կարելի է մոտենալ այդ ամենին: Երևի մի բան արել է, էլի: Երևի մեկին անպատվել է, մի վատ բան է ասել, ինչ-որ մեկն էլ չի դիմացել», Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանի հանդեպ կատարված բռնության մասին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Այլ կերպ, Դավիթ Բաբայանը փաստացի ասում է, որ Խանումյանը «վաստակել» է ծեծը: Բաբայանը դա փաստացի «արդարացնում» է Արցախի պատերազմական գոտի լինելու և Խանումյանի «սադրիչ» լինելու հանգամանքով:

Այն, որ Արցախը քաղաքական գործունեության համար ոչ սովորական, առանձնահատուկ գոտի է՝ անկասկած է: Այստեղ կան մի շարք օբյեկտիվ գործոններով պայմանավորված առանձնահատկություններ, որոնք հաշվի չառնել, իհարկե, չի կարելի: Ընդ որում՝ դա բացարձակապես չի նշանակում, որ հաշվի չառնողն «արժանի» է ծեծի:

Այդուհանդերձ, աներկբա է, որ այստեղ կա ընկալումների խնդիր և պահանջվում է առանձնահատուկ մոտեցում, առաջին հերթին հենց ի շահ այն նպատակների իրագործման, որ դրվում է քաղաքական կամ քաղաքացիական գործունեության հիմքում: Ոչ «բռնության չարժանանալու» համար: Խնդիրը միայն բռնությունը չէ: Խնդիրը ընդհանրապես Արցախում քաղաքական կամ քաղաքացիական գործունեության արդյունավետությունն է, որի համար պետք է հաշվի առնել այդ առանձնահատկությունները՝ անկախ բռնության ռիսկից:

Այդուհանդերձ, հարկ է միարժեք արձանագրել, որ բռնությունը որևէ դեպքում չի կարող արդարացվել՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի, բացառությամբ ֆիզիկական ինքնապաշտպանության անհրաժեշտության: Տվյալ դեպքում ակնհայտ է, որ Խանումյանի պարագայում բռնություն գործադրողները չեն ունեցել այդ անհրաժեշտությունը: Հետևաբար՝ բռնարարքը չունի որևէ արդարացում:

Եթե Խանումյանը «սադրիչ» է և «անպատվել» է որևէ մեկին, ապա դրա համար կա դատարան: Արցախը կարծես թե սահմանադրական պետություն է, որն ունի իրավական պետության բոլոր ինստիտուտները, ընթացակարգերը: Որևէ անպատվություն պետք է պատասխանատվության ենթարկվի դատարանում, ոչ թե փողոցում: Նվազագույնը տվյալ պետության նախագահի խոսնակը և իշխանության որևէ ներկայացուցիչ պետք է հանրությանը մատուցի հենց այդ մտածողության օրինակներ, ոչ թե հակառակը:

Ընդ որում, դա ոչ միայն տվյալ դեպքի հետ կապված, այլ ընդհանրապես քաղաքական, քաղաքացիական, քաղաքակրթական խնդիր է Արցախի համար, որը նաև անվտանգության կարևորագույն բաղադրիչ է: Թեև տարիների իներտ քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Արցախի այդ բաղադրիչներին արդեն չեն էլ հետևում և Արցախի քաղաքական իշխանությունը գուցե արդեն կարևոր էլ չի համարում «տուրք տալ» ժողովրդավարական կամ քաղաքացիա-իրավական ավելորդություններին: Բայց այդ դեպքում գուցե արժե կատարել Սահմանադրության փոփոխություն, և Արցախը հռչակել քաղաքական հատուկ ռեժիմի տարածք, որպեսզի այդ տարածքում քաղաքական կամ քաղաքացիական գործունեություն ծավալողները կամ այդպիսի մտադրություն իրականացնողները չմոլորվեն:

Միաժամանակ, իշխանությունն էլ սեփական քաղաքացիների, պետությունում իրերի վիճակի, զարգացումների համար կկրի համարժեք պատասխանատվություն: Այլապես ստացվում է, որ առկա պատասխանատվությունը «ժողովրդավարական», «ազատական» ռեժիմի համար է, իսկ իրական վիճակը գտնվում է լիովին հակառակ ռեժիմում: Ստացվում է, որ հարկ եղած դեպքում իշխանությունը գործի է դնում Արցախի առանձնահատուկ բնույթի հանգամանքը և այդպիսով քողարկում իր պատասխանատվությունը շատ հարցերում:

Այստեղ լոկ բռնության առանձին դեպքի հարց չէ, այստեղ Արցախի ապագայի, անվտանգության, ռազմավարական հեռանկարների հարց է, քանի որ իրականության ու թղթի այդ աններդաշնակությունը ձևավորում է քաղաքական անպատասխանատվության մեխանիզմներ: Այդ տրամաբանությամբ հագեցող միջավայրը չի կարող ունենալ անվտանգ, կայուն զարգացման ու արդիականացման հեռանկար: Իսկ Արցախի համար այդ հեռանկարը կենսական է:

Միևնույն ժամանակ, Արցախի նախագահի խոսնակի բացատրությունը հիշեցնում է Հայաստանում հնչած մի ուշագրավ և խոսուն բացատրություն, երբ 2001 թվականին Երևանի «Առագաստ» սրճարանում Հայաստանի նախագահի թիկնազորի ներկայացուցիչները բռնություն գործադրեցին ու սպանեցին Պողոս Պողոսյանին: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Չարենցավան այցի ժամանակ հայտարարեց, թե ուներ ասելու բան՝ եթե Պողոսյանը մահացած չլիներ, բայց քանի որ Պողոսյանը մահացել է, կլռի: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը նախագահի մակարդակով փաստացի արդարացնում էր նրա հանդեպ բռնությունը, ինչի արդեն իրավական դրսևորումը եղավ այն, որ բռնություն գործադրած և մարդ սպանած թիկնապահը որևէ օր չհայտնվեց անազատության մեջ:

Արցախի նախագահի խոսնակը, ի դեպ, հետաքրքրական զուգադիպությամբ էլ Արցախի նախագահը հունիսի 6-ին Չարենցավանում է եղել, հանդիպել այնտեղ ապաստանած թալիշցիներին, փաստացի ազատորեն արտահայտվում է բռնության ենթարկվածի հասցեին, քանի որ նա ողջ է մնացել:

Փաստացի, այստեղ արտահայտվում է «էլիտայի» ներկայացուցիչների մտածողության բնույթը՝ պարզ դարձնելով, որ բանն այստեղ միայն Արցախի առանձնահատկությունը չէ, այլ ընդհանրապես հայկական պետականության միջավայրում բռնության մշակույթի խորությունն ու տարածությունը: Ընդ որում՝ գուցե թվա տարօրինակ, սակայն այստեղ իրավիճակը ունի «դրամի հակառակ» կողմի խնդիր, երբ, օրինակ, քաղաքական ընդդիմության շատ ներկայացուցիչներ էլ քաղաքականության մեջ արտահայտվում են հակառակ ծայրահեղությամբ՝ թե իրենց բան ասող չի կարող լինել, իրենց «աչքի վրա ունք» լինելու մասին ասողը չի ծնվել և այլն: Դա ևս բռնության մշակույթի արտահայտություն է, գործընթացները այդ հարթության վրա պատկերացնելու արտահայտություն: Այսինքն՝ մարդիկ փորձում են խաղալ հանրության այն ենթագիտակցության վրա, որ իրենք «ծեծվող» չեն, որ իրենց վրա իշխանության «ուժը չի պատի»:

Գիտակցված կամ ենթագիտակցական այդ փոխադարձ բևեռացվածությունը բռնության մշակույթի գեներացիոն առանցքային պատճառներից մեկն է, որը քաղաքականություն է գալիս կենցաղից, քանի որ Հայաստանում՝ հայկական պետականության քառորդ դարում քաղաքականություն երևույթը այդպես էլ չկանգնեց կենցաղից վեր, կենցաղային պատկերացումներից վեր, այդպես էլ չդարձավ ինտելեկտուալ երևույթ, թեկուզ սրիկայությունների մակարդակում՝ ինտելեկտուալ, որքան էլ տարօրինակ չհնչի դա: Իսկ ինչի՞ վրա է հիմնված հայկական կենցաղն ու աշխարհայացքը՝ բռնության, սկսած ծնողի ու երեխայի հարաբերությունից, մինչև հարաբերությունն ընտանիքում, դպրոցում, բուհում, բանակում, ամենուր: Հայկական «էլիտաները» հասարակական մտածողության այդ հենքը արմատապես փոխելու փոխարեն սկսեցին շահարկել այն իրենց քաղաքական նպատակների համար՝ սկսած անկախության առաջին իսկ տարիներից:

Եվ այս առումով խնդիրը հենց այստեղ է, իսկ առանձին միջադեպերն ընդամենը դրա դրսևորում: Եվ ըստ այդմ, միջադեպերի առկայությամբ չէ պայմանավորված հասարակական և պետական զարգացման համար առանցքային վտանգը: Միջադեպեր կարող են չլինել, բայց եթե կա մտածողությունը, ուրեմն կա վտանգը: Եվ արդեն կարևոր չէ՝ կառավարելի է այն, թե ոչ, որովհետև անվտանգությունը պահանջում է պետության, ոչ թե բռնության կառավարում: Հայկական «էլիտաները» քառորդ դար զբաղված են եղել և առ այսօր փաստացի զբաղվում են ոչ թե պետություն, այլ բռնություն կառավարելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում