Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 23 մարդ է ձերբակալվել: Նրանց մեղադրում են ի զորակցություն Ստամբուլի Թաքսիմ հրապարակի բողոքի ակցիայի՝ քաղաքում ցույցեր կազմակերպելու մեջ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալութոյւնը:
Ձերբակալվածները մինչ դատական նիստը կպահվեն ընդհանուր ռեժիմի գաղութում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բողոքի ակցիաների ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է 944 մարդ:








































