ԱՄՆ դաշնային դատախազները լրտեսության պաշտոնական մեղադրանքներ են առաջադրել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի դեմ, որը շաբաթներ առաջ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտնել էր ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության կողմից անցկացվող հեռախոսազանգերի ու էլեկտրոնային փոստերի մոնիտորինգի մասին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Ներկայում նա թաքնվում է Հոնկոնգում:
Քրեական հանցագործության մեջ մեղադրանքի առաջադրումը դատախազությանը տալիս է արտահանձնման հայցով Հոնկոնգի իշխանություններին դիմելու օրինական իրավունք:







































