Մադրիդի «Ատլետիկո»-ի նախագահ Էնրիկե Սերեսոն պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հաջորդ մրցաշրջանում ևս կլինի թիմի ղեկին:
««Ատլետիկո»-ի երկրպագուները կարող են հանգիստ լինել. Սիմեոնեն մնում է ակումբում», – ասել է Սերեսոն:
Հիշեցնենք, որ վերջերս բավականին շատ էր խոսվում այն մասին, որ Սիմեոնեն չի կարողանում կողմնորոշվել իր ապագայի հարցում:








































