Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանի՝ Արցախում գտնվելու օրերին ԼՂՀ ներկա ու նախկին նախագահների՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ հան-դիպման ժամանակ քննարկումներ են եղել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Տեսակետ է հնչել, որ ՀՀ-ում դրությունը գնալով վատթարանում է, և որ Սերժ Սարգսյանն այլևս չի կարող իրավիճակին տիրապետել, ուստի հարկավոր են շրջադարձային քայլեր: Այս համատեքստում նույնիսկ խոսք է եղել Ռ. Քոչարյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները չեն բացառում, որ ղարաբաղյան կլանը, որն իրականում ՀՀ-ում ձևավորում է իշխանությունը, այս հարցը դնի Ս. Սարգսյանի առաջ: Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե ինքն առաջին անգամ է լսում այդ մասին: Ինչ վերաբերում է Քոչարյանի՝ ԼՂՀ այցելությանը, ըստ նրա՝ դա սովորական այց է, և Քոչարյանը հաճախ է մեկնում այնտեղ:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում











































