ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ պետական բյուջեից մոտ 900 հազար դրամ է ծախսել՝ «լրագրողի ծառայությունների համար»: «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ են հայտնվել Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչ Ռոմանոս Ռոմանոսյանի և մշակույթի նախարարության միջև կնքված պայմանագրի պատճենները, որտեղ նաև մանրամասնած է «լրագրողի ծառայությունների» տեխնիկական բնութագիրը.
«Կամար» էլեկտրոնային քառալեզու թերթի համար լուսանկարչի ծառայությունների ձեռքբերում»: Պարզվում է՝ խոսքը մշակույթի նախարարության և մշակութային հիմնարկ-ձեռնարկությունների կողմից կազմակերպվող միջոցառումները լուսանկարահանելու և մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին պատկանող Kamartert.am կայքում տեղադրելու մասին է:









































